ԳՁՕ-ների դեմ պայքարի համար ուղղակի պետք է նորմալ կիրառել օրենքը. Չիլինգարյան
Հասարակություն
12:58 03/02/2018
Հայաստան

ԳՁՕ-ների դեմ պայքարի համար ուղղակի պետք է նորմալ կիրառել օրենքը. Չիլինգարյան

«ԳՁՕ-ի հետ կապված վերջանական որոշում չկա՝ անվտանգ է, թե ոչ, սպառողն ինքը պետք է որոշի` ինչ չափով օգտագործել»,- այս մասին այսօր լրոգրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահ Կարեն Չիլինգարյանը։

Անդրադառնալով նախորդ շաբաթ Ազգային ժողովում տեղի ունեցած լսումներին և պատրաստվող օրինագծին՝  բանախոսը նշեց, որ քանի դեռ վերջնական որոշում չի ընդունվել՝ վտանգավոր է, թե ոչ, ներկրումը նորմալ է։

Չիլինգարյանը օրինակ բերեց՝ ասելով. «Հետազոտություն է արվել Շվեդիայում և ԱՄՆ-ում։ Շվեդիայում, որտեղ արգելված է ԳՁՕ-ն, միայն 7 տոկոս ալերգիկ հիվանդություններ կան, իսկ ԱՄՆ-ում՝ 70 տոկոս»։

Այնուամենայնիվ, «Սպառողների խորհրդատվական կենտրոն» ՀԿ-ի նախագահը սպառողներին խորհուրդ տվեց շատ ուշադիր լինել մակնշումներին և խուսափել ԳՁՕ պարունակող սննդից։ Նաև հավելեց, որ մակնշումները մեզ մոտ շատ հաճախ թերի են, և նշված չէ՝ տվյալ սննդատեսակը ԳՁՕ պարունակում է, թե ոչ։

Լրագրողների հարցին, թե ինչպես պետք է պայքարել ԳՁՕ-ների դեմ, Չիլինգարյանն ասաց. «Ուղղակի պետք է օրենքը նորմալ կիրառել»։ 

Հանդիպմանը ներկա սննդաբան Հասմիկ Աբովյանը չհամաձայնվեց Չիլինգարյանի հետ՝ նշելով, որ շատ գիտական հոդվածներ ապացուցում են, որ ԳՁՕ-ն ոչ միայն վնաս չեն հասցնում, այլև նորմալ է դրանց կիրառումը։

«Սկսած 1970-ական թվականներից ԳՁՕ մթերքներն օգտագործվում են շատ լայն կերպով, հիմնականում՝ ԱՄՆ-ում և Կանադայում։ Այս երկրներում կյանքի միջին տևողությունը երկարել է, ես չեմ ասում դա կապված է ԳՁՕ օգտագործելու հետ, բայց զարգացած երկրներում այդպես է եղել։ ԳՁՕ-ն հաստատ վնաս չէ, որովհետև մարդկանց կյանքի միջին տևողությունը եթե նախկինում 50-60 տարի էր, ապա հիմա դարձել է 70-80 տարի»։

Սննդաբանը թվարկեց, որ ԳՁՕ տարածված կուլտուրաներից են բազուկը, բրինձը, կարտոֆիլը, եգիպտացորենը. «Եթե դուք եգիպտացորեն ուտում եք, ուրմեն՝ օգտագործում եք ԳՁՕ, քանի որ առանց ԳՁՕ եգիպտացորենը պիտանի չէ ուտելու համար»։

 

 

Placeholder