Ժերար Պիկեն հնարավոր է երկու շաբաթ բաց թողնի խաղերը՝  ծնկի վնասվածքի պատճառով
Աշխարհում
20:09 05/02/2018
Աշխարհ

Ժերար Պիկեն հնարավոր է երկու շաբաթ բաց թողնի խաղերը՝ ծնկի վնասվածքի պատճառով

Կատալոնական «Բարսելոնայի» պաշտպան Ժերար Պիկեն հնարավոր է երկու շաբաթ բաց թողնի խաղերը՝  ծնկի վնասվածքի պատճառով: Այս մասին գրում է sport.ru-ն:

Ըստ աղբյուրի՝  ֆուտբոլիստը վնասվածքը ստացել է «Էսպանյոլի» դեմ Իսպանիայի առաջնության 22–րդ տուրի խաղում: 

Mundo Deportivo-ն  հայտնում է, որ Պիկեն բողոքել է «Բարսելոնա»-ի բժշկական անձնակազմին ծնկի անհանգստությունից, որն առաջացել էր մրցակցի հարձակվող Ժերար Մորենոյի հետ բախումից հետո: Բժիշկներն ախտորոշել են  ծնկահոդի կապանների թեթև վնասվածք, սակայն ճշգրիտ  ախտորոշման համար պետք է  հետազոտություն կատարել:

Եթե ախտորոշումը հաստատվի, ապա Պիկեն հնարավոր է բաց թողնի 15 օր։ Այսպիսով, նա չի կարող մասնակցել «Չելսիի» դեմ Չեմպիոնների լիգայի եզրափակիչի առաջին խաղին, որը տեղի կունենա փետրվարի 20–ին։

Ընթացիկ մրցաշրջանում 31–ամյա պաշտպանը մասնակցել է Իսպանիայի առաջնության 17 հանդիպման:

 

 

Placeholder
Ժերար Պիկեն հնարավոր է երկու շաբաթ բաց թողնի խաղերը՝ ծնկի վնասվածքի պատճառով