Տեառնընդառաջը կնշվի Գառնի տաճարում
Մշակույթ
10:15 05/02/2018
Հայաստան

Տեառնընդառաջը կնշվի Գառնի տաճարում

Փետրվարի 13-ին,  ժամը  17:00-ին  «Գառնի»  պատմամշակութային  արգելոց-թանգարանում  մեծ  հանդիսությամբ  կնշվի  Հայ Առաքելական  եկեղեցու  տերունական  տոներից   մեկը` Տյառնընդառաջը: 

«Պատմաշակութային արգելոց-թանգարանների և պատմական միջավայրի պահպանություն ծառայություն» ՊՈԱԿ-ի պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ այն  կսկսվի  Գառնի համայնքի Սուրբ Խաչ  եկեղեցուց:  Ժամերգությունից  հետո  ճրագը, ազգային  երգ  ու  պարի հնչյունների ուղեկցությամբ  կտարվի  «Գառնի» արգելոց-թանգարան,  որտեղ  էլ  կվառվի  ծիսական  խարույկն  ու  կսկսվի  բուն  միջոցառումը:

ՊՈԱԿ-ի նախաձեռնությամբ  և  ՀՀ մշակույթի նախարարի խորհրդական Արսեն Գրիգորյանի (Մրո)  աջակցությամբ  անցկացվելիք  միջոցառմանը  կատարումներով  ելույթ կունենա  «Վերադարձ»  ազգագրական երգի-պարի համույթը, մասնակիցներին  հետաքրքիր  մատուցմամբ  կներկայացվեն  տոնին  առնչվող  ավանդույթներ:

Placeholder
Տեառնընդառաջը կնշվի Գառնի տաճարում