2017 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.1%-ով
Տնտեսություն
13:31 05/02/2018
Հայաստան

2017 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.1%-ով

ՀՀ ազգային վիճակագրական ծառայության հրապարակած տվյալների համաձայն՝ 2017 թվականին Հայաստանում արտադրվել  է 7 762.9  մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016թ-ի համեմատ աճել է 6.1%-ով։

Վիճակագրության համաձայն՝  նախորդ տարի  ՋԷԿ-երի արտադրության ծավալն աճել է  11.2%-ով և կազմել 2 871.8  մլն կՎտ ժամ, իսկ հողմային էլեկտրակայանների արտադրությունը կազմել է 2.1 մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա՝ 2016թ-ի ցուցանիշը գերազանցելով 16.7%-ով:

2017 թվականին Հայաստանի ատոմային էլեկտրական կայանն (ՀԱԷԿ) արտադրել է  2 619.6  մլն կՎտ ժամ էլեկտրաէներգիա, ինչը 2016 թվականի համեմատ աճել է 10%-ով:

Ինչ վերաբերում է ՀԷԿ-երին, ապա արտադրության ծավալներն այստեղ նվազել են 3.5%-ով՝  կազմելով՝ 2 269.0  մլն կՎտ ժամ։ 10.8%-ով  նվազել է նաև ջերմային էներգիայի արտադրությունը և կազմել 30.6 հազար հեգաջոուլ:

Նշենք նաև, որ արևային էլեկտրակայանների արտադրության ծավալները հունվար-դեկտեմբերին կազմել են 0.4 մլն կՎտ ժամ։

Placeholder
2017 թվականին Հայաստանում էլեկտրաէներգիայի արտադրությունն աճել է 6.1%-ով