iPhone X-ի օգտագործողներ դժգոհում են զանգերի ժամանակ առաջացած տեխնիկական խնդրից
Տնտեսություն
20:00 05/02/2018
Աշխարհ

iPhone X-ի օգտագործողներ դժգոհում են զանգերի ժամանակ առաջացած տեխնիկական խնդրից

Որոշ մարդիկ, որոնք օգտագործում են Apple-ի ֆլագմանային iPhone X սմարթֆոն, բողոքում են հեռախոսազանգերի ժամանակ առաջացած տեխնիկական խնդրից: Այս մասին գրում է ՏԱՍՍ գործակալությունը՝ հղում անելով Financial Times-ին:

Հրապարակման մեջ նշվում է՝ որոշ iPhone X- ի սեփականատերեր բողոքում են, որ մուտքային զանգերը ստանում են ուշացումով,  մասնավորապես, էկրանին  մուտքային զանգերն ավելի ուշ են երևում, մինչդեռ  ձայնային ազդանշանը հնչում է, իսկ բաժանորդը չի կարողանում սեղմել  կոճակը՝  անհրաժեշտ  զանգին պատասխանելու համար: Ըստ բաժանորդների՝  ուշացումը կարող է հասնել մինչև 10 վայրկյանի:

Apple ընկերությունը Financial Times-ին հայտնել է, որ ուսումնասիրում է iPhone X- ի աշխատանքի վերաբերյալ հաղորդումները:

Placeholder
iPhone X-ի օգտագործողներ դժգոհում են զանգերի ժամանակ առաջացած տեխնիկական խնդրից