Տարոն Մարգարյան. «Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է»
Օրվա թեմա
14:23 06/02/2018
Հայաստան

Տարոն Մարգարյան. «Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է»

Երևանի հյուսիսային և հարավային մուտքերն ու թվով 4 վարչական շրջաններն իրար կապող 23 կիլոմետր երկարությամբ նոր ճանապարհն իսկապես կարևոր դերակատարում կունենա մայրաքաղաքի կենտրոնի երթևեկության բեռնաթափման հարցում: Այս մասին հայտարարել է Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի Դավիթաշեն վարչական շրջանի աշխատակազմի հետ հանդիպմանը:

«Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է և, ինչպես գիտեք, այդ ուղղությամբ արդեն մի քանի տարի է, ինչ նպատակային ծրագրեր ենք իրականացնում»,-ասել է քաղաքապետը:

Տարոն Մարգարյանը կարևորել է, որ նոր ճանապարհները կառուցվում են եվրոպական չափորոշիչներին համապատասխան ու աչքի են ընկնում իրենց հարմարավետությամբ և որակական բարձր հատկանիշներով:

Քաղաքապետարանի տեղեկատվության ու հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, Տարոն Մարգարյանը նշել է, որ  բացի առօրյա կենցաղային հարցերից, քաղաքային իշխանությունը պետք է ուշադրություն դարձնի երկարաժամկետ և զարգացմանը միտված ծրագրերի իրականացմանը:

«Երևանի զարգացման հնգամյա ծրագիրը ունի մեկ նպատակ. ապահովել մայրաքաղաքի վարչական շրջանների համաչափ զարգացումը », - նշել է քաղաքապետը:

Placeholder
Տարոն Մարգարյան. «Մայրաքաղաքի կենտրոնի ավտոտրանսպորտային հոսքերի բեռնաթափումը մեզ համար կարևոր առաջնահերթություն է»