Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էստոնիայում միկրոավտոբուսը ուղևորների հետ սառույցի տակ է հայտնվել
Էստոնիայի Պյարնու քաղաքում միկրոավտոբուսը՝ ուղևորներով, սառույցի տակ է անցել: Այս մասին տեղեկացնում է Interfax-ը: Ավտոբուսի ուղևորներից միայն երկուսը՝ մեկ կին և մեկ տղամարդ են դուրս եկել սառույցի տակից: Նրանց շտապօգնությունը հիվանդանոց է հասցրել: Վերջիններս, ականատեսների վկայությամբ, հարբած են եղել:
Ավտոբուսի ուղևորները տեղի բնակիչներ չեն եղել, տեղացիները դեռ խուսափում են սառույցի վրա բարձրանալ, միջադեպի վայրում դեռ երկուշաբթի բաց ջրային հատված կար: Ավտոբուսում կարող էին լինել 4 ուղևորներ ևս, նրանց փնտրտուքով պիտի զբաղվեն սուզորդները: Միջադեպի վայրում ջրի խորությունը կազմում է չորս մետր: