Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը
Սպորտ
18:26 06/02/2018
Հայաստան

Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը

Հայաստանի օլիմպիական պատվիրակությունը երեկ ժամանել է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի մայրաքաղաք և հանգրվանել օլիմպիական ավանում: Իսկ այսօր Փհենչհանում հանդիսավոր պայմաններում բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը:

ՀԱՕԿ լրատվականը գրում է, որ օլիմպիական ավանի քաղաքապետը դիմավորել և ողջունել է Հայաստանի պատվիրակությանը: Հայաստանի պատվիրակության ղեկավար և հանձնակատար Գագիկ Բոլշիկյանն ու քաղաքապետը հուշանվերներ են փոխանակել, որից հետո կատարվել է դրոշի բարձրացման հանդիսավոր արարողությունը:

Placeholder
Փհենչհանում պաշտոնապես բարձրացվել է Հայաստանի պետական դրոշը