«Ժողովուրդ». Նոր մանրամասներ վարչապետի՝ չարտերային չվերթով Շվեյցարիա մեկնելու մասին
Օրվա մամուլ
10:01 07/02/2018
Հայաստան

«Ժողովուրդ». Նոր մանրամասներ վարչապետի՝ չարտերային չվերթով Շվեյցարիա մեկնելու մասին

«Ժողովուրդ» օրաթերթն անդրադարձել է Դավոսյան տնտեսական համաժողովին մասնակցելու համար հատուկ չարտերային չվերթով վարչապետ Կարեն Կարապետյանի` Շվեյցարիա այցին՝ նշելով, որ նոր մանրամասներ են ի հայտ գալիս:

Թերթը հիշեցրել է՝ «երբ Կարեն Կարապետյանը սոցիալական ցանցերում հրապարակեց լուսանկարներ ինքնաթիռից, կառավարությունից շտապեցին պարզաբանել, թե նա մեկնել է մասնավոր օդանավով, որի համար պետական բյուջեից որևէ գումար չի տրամադրվել»:

«Ժողովուրդ» օրաթերթը պարզել է, որ այդ այցից առաջ` հունվարի 11-ին, վարչապետը պաշտոնական պատվիրակություն գործուղելու մասին որոշում է կայացրել, որտեղ և հանձնարարված է բյուջեից գումարներ տրամադրել այդ նպատակով:

«Ինքնաթիռի չվերթի կազմակերպման հետ կապված ծախսերը կատարել ՀՀ 2018 թվականի պետական բյուջեով արտասահմանյան պաշտոնական գործուղումների համար նախատեսված միջոցների հաշվին` համաձայն ՀՀ կառավարության աշխատակազմի ներկայացրած հաշվետվության»,- նշված է վարչապետ Կարեն Կարապետյանի՝ 2018թ. հունվարի 11-ի 4-Ա որոշման մեջ:

Երեկ վարչապետի խոսնակը «Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում պնդել է՝ չվերթը բյուջեի վրա նստել է զրո դրամ: Բայց փաստն այն է, որ իր որոշման մեջ վարչապետը հանձնարարել է բյուջեից գումար տրամադրել, ու նշված չէ, թե ինչքան:

Մանրամասները թերթի այսօրվա համարում
 

Placeholder
«Ժողովուրդ». Նոր մանրամասներ վարչապետի՝ չարտերային չվերթով Շվեյցարիա մեկնելու մասին