Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Սփյուռքին արված վարչապետի կոչի արդյունքները կամփոփվեն այս ամսվա վերջին
Այսօր խորհրդարանում կառավարության հետ հարցուպատասխանի ժամանակ «Ելք» խմբակցության պատգամավոր Էդմոն Մարուքյանը ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանից հետաքրքրվեց, թե սփյուռքն ինչպես է արձագանքել նախորդ տարի փետրվարին արված նրա կոչին՝ միավորվելու ու Հայաստանի ապագան միասին կառուցելու հետ կապված։
Ի պատասխան վարչապետն ասաց. «Կոչին արձագանքել են, և որքանով են արձագանքել, այդ վիճակագրությունը կներկայացնենք այս ամսվա ընթացքում»։
Նա հայտնեց, որ փետրվար ամսվա մեջ բոլոր նախարարությունները տալու են հաշվետվություն։
«Իսկ այն թվերը, որոնք ես եմ հայտարարել 830-40 մլն ներդրումային ծրագրեր, այս պահին մենք դրանք ամփոփած ունենք»,- ասաց վարչապետը։
Պատգամավորի հարցին՝ թե ի՞նչ օրինակներ կան ներդրումային ծրագրերի հետ կապված, Կարեն Կարապետյանն ասաց, որ դրանք բազմաթիվ են՝ ջերմոցներ, սառնարաններ, վերամշակվող ձեռնարկություններ. «Ցուցակ առ ցուցակ ձեզ կտանք»։