Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Էլթոն Ջոնը երկու համերգ է չեղարկել՝ հանուն արքայազն Հարրիի և Մեգան Մարքլի հարսանիքի. ԶԼՄ-ներ
Էլթոն Ջոնը Լաս Վեգասում երկու համերգ է չեղարկել՝ հանուն արքայազն Հարրիի և դերասանուհի Մեգան Մարքլի հարսանիքի, գրում է «Գազետա.ռու»-ն՝ վկայակոչելով Hello-ին։
Պսակադրության արարողությունը նախատեսված է 2018 թվականի մայիսի 19-ին։ Որպեսզի ներկա գտնվի արարողությանը, արտիստը հրաժարվել է մայիսի 18-ի և 19-ի ելույթներից։
Երաժիշտը արքայադուստր Դիանայի մտերիմներից էր և շփվում է նրա որդիների՝ արքայազն Հարիիի և Ուիլյամի հետ։
Առայժմ հայտնի չէ՝ Էլթոն Ջոնը հարսանիքին կերգի, թե կսահմանափակվի հյուրի դերով։