Չինաստանում փորձարկվել է աշխարհում առաջին ուղևորատար անօդաչուն
Տնտեսություն
19:30 07/02/2018
Աշխարհ

Չինաստանում փորձարկվել է աշխարհում առաջին ուղևորատար անօդաչուն

Չինաստանի Գուանդուն նահանգում բարեհաջող փորձարկվել է աշխարհում առաջին ուղևորատար անօդաչուն՝ EHang 184-ը: Այս մասին գրում է ՌԻԱ Նովոստին՝ հղում անելով Չինաստանի Կենտրոնական հեռուստատեսությանը:

EHang  ընկերության ղեկավարը հայտնել է, որ համակարգն աշխատում է էլեկտրական մարտկոցներով, այն կարող է տեղափոխել մեկ մարդու, որի քաշը չի գերազանցում 100 կիլոգրամը:  Դրոնը կարող է թռչել 500 մետր բարձրության վրա 100 կմ/ժ արագությամբ, իսկ տևողությունը 25 րոպե է:

Նշվում է նաև, որ անօդաչուի ուղևորը չպետք է անհանգստանա, որ խցում մենակ է, քանի որ օդում նա ստիպված չի լինի ղեկավարել թռիչքը, պարզապես պետք է  նստի բազկաթոռին ու ամրացնի անվտանգության գոտին:

Placeholder