Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Վարչապետն ու դեսպանը կարևորել են Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի իրականացումը
Վարչապետ Կարեն Կարապետյանն ընդունել է Հայաստանում Թուրքմենստանի արտակարգ և լիազոր դեսպան Մուհամետնիյազ Մաշալովին:
Կառավարության հասարակայնության հետ կապերի վարչության փոխանցմամբ, զրուցակիցները քննարկել են հայ-թուրքմենական տնտեսական հարաբերությունների հետագա զարգացմանն ու ընդլայնմանն ուղղված հարցեր՝ ընդգծելով, որ այս ոլորտում առկա է չիրացված մեծ ներուժ: Վարչապետ Կարապետյանն ու դեսպան Մաշալովն անդրադարձ են կատարել երկու երկրների կառավարությունների միջև ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքին և համոզմունք հայտնել, որ դրանց իրականացումը նոր թափ կհաղորդի երկկողմ առևտրաշրջանառության ծավալների ավելացմանը:
Հանդիպմանը մեծապես կարևորվել է Աշխաբադ-Երևան-Ֆրանկֆուրտ ավիաչվեթերի իրականացումը: Մուհամետնիյազ Մաշալովը տեղեկացրել է, որ այժմ քննարկվում է դրանց շաբաթական քանակն ավելացնելու հնարավորությունը: Այդ համատեքստում վարչապետն առաջարկել է թուրքմենական կողմին Երևանի «Զվարթնոց» օդանավակայանը դիտարկել նաև այլ ուղղություններով չվերթեր կազմակերպելու հնարավորությունը: