Մոսկովյան ցուցահանդեսին  մասնակցում է նաև «Artsakh Bio»-ն
Տնտեսություն
19:38 07/02/2018
Հայաստան

Մոսկովյան ցուցահանդեսին մասնակցում է նաև «Artsakh Bio»-ն

Մոսկվայում անցկացվող «Prodexpo 2018»-ին  մասնակցում է ոչ միայն «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը, այլև «Artsakh Bio»-ն: Փաստն ապացուցող մի քանի լուսանկարներ են ուղարկվել Panorama.am-ի խմբագրություն:




Հիշեցնենք, որ Ադրբեջանի էկոնոմիկայի նախարարությունը հայտարարել էր`  իբր, կանխել է «Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ի մասնակցությունը «Prodexpo 2018» պարենային ցուցահանդեսին:

«Ստեփանակերտի կոնյակի գործարան» ընկերությունը Ադրբեջանի կողմից որևէ խոչընդոտի չի հանդիպել Մոսկվայում անցկացվող «Prodexpo 2018» ցուցահանդեսին մասնակցելու ընթացքում: ««Ստեփանակերտի կոնյակի գործարան»-ը՝ Երևանում գրանցված ընկերություն է (B.H. brandy company), և այդ կարգավիճակով էլ մասնակցում է ցուցահանդեսին», - Aysor.am-ին ասել են ընկերությունից:



Placeholder
Մոսկովյան ցուցահանդեսին մասնակցում է նաև «Artsakh Bio»-ն