Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Կառավարությունը բացասական եզրակացություն տվեց «Ելք»-ի ներկայացրած օրինագծին
ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության ներկայացրած՝ «Գույքահարկի մասին» ՀՀ օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծին:
ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը նշեց, որ ամբողջությամբ նույն օրենքը կառավարությունը ստացել է նաև 2017 թվականի օգոստոսին: Ներկայիս նախագծի տարբերությունը, ըստ նրա, միայն օրենքի հիմնավորման փոփոխությունն է:
«Եթե նախկինում պատգամավորներն ասում էին, որ օրենքի կարգավորման անհրաժեշտությունը նպատակ ունի կանխարգելելու Զինված ուժերի սպայական կազմի գործունեությունը, ապա այս նախագծում ուղղակի կապում են նոր ընդունված երկու օրենքների հետ՝ Զինվորական ծառայության, զինծառայողի կարգավիճակի ու Պարտադիր ժամկետային զինվորական ծառայության օրենքների հետ՝ նշելով, որ այդ օրենքներում կան հասկացություններ, որոնք կարող են խնդիր առաջացնել զինվորական ծառայություն ունեցող քաղաքացիների գույքահարկի վճարման հետ կապված»,- նշեց Վարդան Արամյանը:
Ըստ նրա՝ իրենց համար մի փոքր անհասկանալի է այդ քայլը: «Պատգամավորներն առաջարկում են համատարած բոլորին տրամադրել գույքահարկի արտոնություն, ընդ որում՝ ոչ միայն սեփական օգտագործման, այլ նաև հանրային նշանակության գույքերի նկատմամբ, ինչը, մեր կարծիքով, ճիշտ չէ, քանի որ դրանք եկամուտներ են գեներացնում, և անկախ նրանից, թե որ ոլորտում է անձը զբաղված, այդ եկամուտները պետք է հարկվեն»,- ընդգծեց ֆինանսների նախարարը:
Նա նաև նշեց, որ նախագծի ընդունումը պետական ու հա¬մայնքների բյուջեների ծախսերի վրա կունենա չեզոք ազդեցություն և կարող է հան¬գեց¬նել համայնքների բյուջեների եկամուտների նվազեցման:
«Մենք տալիս ենք գույքահարկի արտոնություն բոլոր նրանց, որոնք պարտադիր զինվորական ծառայություն կանցնեն, ընդորում՝ տալիս ենք բացառապես անձնական գույքի համար, ինչպես նաև արտոնություն է տրվում այն զինծառայողներին, որոնք ռազմաուսումնական կենտրոնն ավարտելուց հետո պայմանագրային զինծառայության են անցնում»,- ասաց Վարդան Արամյանը:
Այսպիսով, ըստ նախարարի, առաջարկվող փոփոխություններն աննպատակահարմար են: