Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է
Հասարակություն
12:00 08/02/2018
Հայաստան

Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրն է

Հայ առաքելական եկեղեցին այսօր նշում է Սուրբ Վարդանանց զորավարների և 1036 վկաների հիշատակության օրը:

Արարատյան հայրապետական թեմի կայքը մանրամասնում է` 451 թվականի մայիսին, Ավարայրի ճակատամարտում, հայրենիքի, հայ եկեղեցու և քրիստոնեական հավատի պահպանման համար նահատակված Վարդանանց զորավարներն ու 1036 մարտիրոսները Հայաստանյայց Առաքելական Եկեղեցու  մեծագույն սրբերից են:

Իրենց նահատակությամբ նրանք հաստատել են հայ ժողովրդի ապրելու կամքը և լինելիության իրավունքը: Հայաստանում քրիստոնեություն ընդունելուց ի վեր Հայ եկեղեցին սերտորեն կապված է եղել հայրենիքի պաշտպանության գործին: Դրա վառ օրինակը Վարդանանց պատերազմն է: Պարսից զորքերի դեմ մղված պատերազմում հայ մարտիկների կողքին էր Հայոց եկեղեցին`  Հովսեփ կաթողիկոսի եւ Ղևոնդ Երեցի առաջնորդությամբ:

Մարտից առաջ հայ հոգևորականները ոչ միայն քաջալերում էին զորքին մակաբայեցիների օրինակով, այլև մկրտության և Սբ. Պատարագի խորհրդով առավել ամրապնդում էին նվիրյալների հավատն ու ոգին: 

Placeholder