Հայաստանի շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ օփեն» փառատոնին
Օրվա մամուլ
14:30 08/02/2018
Հայաստան

Հայաստանի շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ օփեն» փառատոնին

Փետրվարի 19-ից մարտի 2-ը Մոսկվայում կկայանա «Աէրոֆլոտ օփեն» խոշոր շախմատային փառատոնը, որի շրջանակներում երեք մրցաշար կանցկացվի:

ՀԱՕԿ-ից հայտնում  են, որ գլխավոր A մրցաշարում (կմասնակցեն 2549 և ավելի վարկանիշ ունեցող շախմատիստները) հանդես կգան Հայաստանի հավաքականի անդամներ Գաբրիել Սարգսյանը և Հայկ Մարտիրոսյանը, գրոսմայստերներ Մանուել Պետրոսյանը, Արման Միքայելյանը, միջազգային վարպետներ Արամ Հակոբյանը և  Շանթ Սարգսյանը:

B և C մրցաշարերում, ընդհանուր առմամբ, կմասնակցի Հայաստանի վեց ներկայացուցիչ:

Placeholder
Հայաստանի շախմատիստները կմասնակցեն «Աէրոֆլոտ օփեն» փառատոնին