Վենգեր. Ինձ չի զարմացրել Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմը
Աշխարհում
16:37 08/02/2018
Հայաստան

Վենգեր. Ինձ չի զարմացրել Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմը

«Հենրիխ Մխիթարյանի շատ պրոֆեսիոնալ մոտեցում է ցույց տալիս մարզումների ու խաղերի ժամանակ: Բայց ես զարմացած չեմ դրանից, դա լրիվ նորմալ է»,- «Տոտենհեմ»-ի հետ հանդիպումից առաջ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարել է «Արսենալ»-ի մարզիչ Արսեն Վենգերը:

Հիշեցնենք, որ Անգլիայի առաջնության 27-րդ տուրի «Արսենալ»-«Տոտենհեմ» խաղը տեղի կունենա շաբաթ օրը:

Mirror-ի փոխանցմամբ, խոսելով թիմի նորեկների` մասնավորապես Մխիթարյանի ու Օբամեյանգի մասին, Վենգերն ասել է. «Տղաներն ամենաբարձր մակարդակում են, շատ փորձառու են ու բարձրակարգ:

Ինչո՞ւ չպետք է կրկնեն «Էվերթոնի» հետ խաղի ժամանակ արածը»:

Placeholder
Վենգեր. Ինձ չի զարմացրել Մխիթարյանի պրոֆեսիոնալիզմը