«Ժամանակ». Ում համար և ինչ քայլ է կատարվում
Օրվա մամուլ
09:59 09/02/2018
Հայաստան

«Ժամանակ». Ում համար և ինչ քայլ է կատարվում

«Ժամանակ»-ի մեկնաբանությամբ՝ «Անվտանգության խորհրդի կազմավորման և գործունեության մասին օրենքի փաստացի  ընդունմամբ տեղի ունեցավ հերթական հակասահմանադրական ակտը:

Չնայած Սահմանադրությամբ սահմանված չէ առաջին փոխվարչապետի պաշտոն, սակայն այս օրենքով սահմանվում է, որ Անվտանգության խորհրդին անդամակցում է նաև առաջին փոխվարչապետը:

«Շատերը կարծում են, որ այս հակասահմանադրական քայլը կատարվում է գործող վարչապետ Կարեն Կարապետյանի համար,  և այդ պաշտոնը նախատեսված է նրա համար: Բայց եթե Կարեն կարապետյանը նշանակվի փոխվարչապետ,  դա լինի Սահմանադրության երկրորդ  խախտումը,  քանի որ նա  վերջին չորս տարում չի բնակվել  Հայաստանում,  ինչպես պահանջում է Սահմանադրությունը կառավարության բոլոր անդամների համար»,- գրում է թերթը:

Placeholder
«Ժամանակ». Ում համար և ինչ քայլ է կատարվում