Ձմեռային  օլիմպիական խաղեր 2018. Հայ մարզիկները  մասնակցեցին օլիմպիական շքերթին
Օրվա թեմա
16:37 09/02/2018

Ձմեռային օլիմպիական խաղեր 2018. Հայ մարզիկները մասնակցեցին օլիմպիական շքերթին

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքի Օլիմպիական մարզադաշտում ընթանում է 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը:

Փհենչհանում  փետրվարի 9-ից 25-ն անցկացվող օլիմպիական խաղերում հազարավոր մարզիկներ կպայքարեն յոթ մարզաձևի 15 մրցաձևում: Ընդհանուր առմամբ, մրցաշարին մասնակցում են 92 երկրներից մարզիկներ:

Խաղերի բացմանը մասնակցեցին նաև Հայաստանի պատվիրակության անդամները.  դրոշը տանում էր դահուկավազորդ Միքայել Միքայելյանը: Հայկական պատվիրակության կազմում օլիմպիական շքերթին մասնակցում էին նաև պատվիրակության ղեկավար Գագիկ Բոլշիկյանը, օլիմիպիականներ Կատյա Գալստյանը, Աշոտ Կարապետյանը, դահուկավազքի և լեռնադահուկային սպորտի Հայաստանի հավաքականների մարզիչներ Արթուր Միքայելյանն ու Սեյրան Հարությունյանը, և Հայաստանի դահուկային սպորտի ֆեդերացիայի գլխավոր քարտուղար Գագիկ Սարգսյանը:

Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությանն ուղիղ հեռարձակմամբ կարող եք հետևել այստեղ:

Placeholder
Ձմեռային օլիմպիական խաղեր 2018. Հայ մարզիկները մասնակցեցին օլիմպիական շքերթին