Պետոյի աշխատանքների ցուցադրությունը՝ Կոնվերս Բանկի գլխամասում
Մշակույթ
18:05 09/02/2018
Հայաստան

Պետոյի աշխատանքների ցուցադրությունը՝ Կոնվերս Բանկի գլխամասում

Այսօր Կոնվերս Բանկի Գլխամասի սպասարկման սրահում  սկսվել է նկարիչ Պետո Պողոսյանի՝ Պետոյի աշխատանքների ցուցադրությունը, որտեղ ներկայացված  է ջրաներկով կատարված 25  աշխատանք՝ քաղաքային նկարի ժանրում:

«Կոնվերս Բանկում գեղանկարչական աշխատանքների մշտական ցուցադրություն գործում  է արդեն երկու տարի: Այս ժամանակահատվածում մեր հաճախորդներին ենք ներկայացրել ինչպես կայացած արվեստագետների, այնպես էլ Էորնեկեան դպրոցի սաների աշխատանքները՝ նպատակ ունենալով  հաճախորդների համար սպասարկման հարմարավետ պայմաններ ստեղծել և նրանց հնարավորություն տալ զուգահեռաբար հաղորդակցվել ժամանակակից հայ գեղանկարչությանը»,- այս մասին փոխանցում են  Կոնվերս Բանկից։

Ցուցադրության շրջանակներում  Բանկի հաճախորդներին ներկայացված  աշխատանքներին միավորում  է ծնուդով Գյումրեցի երևանաբնակ Պետոյի  սերը Հայաստանի երկու քաղաքների՝ Երևանի և Գյումրու նկատմամբ, ինչի համար էլ ցուցադրությունը կրում է «Սեր կա քաղաքում» խորագիրը:

«Ցանկացած քաղաք՝ այդ թվում Երևանն ու Գյումրին, ապրող էակ է: Ես սիրում եմ այս քաղաքները՝ իրենց բոլոր դրսևորումներով և փորձում եմ դրվագ առ դրվագ  ներկայացնել դրանք՝  բնակիչներին, շինությունները, զարգացումները, տրամադրությունները՝ մարդկանց փոխանցելով  այդ քաղաքների նկատմամբ իմ սերը»,- աղբյուրի հաղորդմամբ՝ ասել է Պետոն՝  հավելելով, որ «ցուցադրության կազմակերպման նպատակով Կոնվերս Բանկի առաջարկը հաճելի անակնկալ էր իր համար, քանի որ  «Բանկ-Մշակույթ» համագործակցության այս ձևաչափը նմանը չունի Հայաստանում»:

Նշվել է նաև, որ  Կոնվերս Բանկը  մտադիր է ցուցադրություն կազմակերպել նաև Բանկի՝ Գյումրու մասնաճյուղերից մեկում՝ գյումրեցիներին էլ հնարավորություն  տալով հաղորդակից դառնալ Պետոյի քաղաքային տրամադրություններին:

Placeholder
Պետոյի աշխատանքների ցուցադրությունը՝ Կոնվերս Բանկի գլխամասում