Զեյնալյանը Փաստաբանների Պալատին կոչ է անում դիմել ՄԻԵԴ
Իրավունք
13:09 09/02/2018
Հայաստան

Զեյնալյանը Փաստաբանների Պալատին կոչ է անում դիմել ՄԻԵԴ

Քաղաքացիական դատավարության օրենսգրքի նախագիծն ու կից ներկայացված օրենքների նախագծերն այսօր երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեցին՝ 59 կողմ, 25 դեմ, 10 ձեռնպահ արդյունքներով:

«Փաստաբաններին տուգանքի ենթարկելու ինստիտուտը հակասում է արդար դատաքննության իրավունքի սկզբունքներին: Այս օրենքին կողմ  քվեարկելու պարագայում Փաստաբանների պալատին կոչ եմ անում միանգամից դիմել Մարդու իրավունքների եվրոպական դատարան իրենց իրավունքների խախտումը ճանաչելու պահանջով»,-հայտարարեց «Ելք» խմբակցության պատգամավոր Արտակ Զեյնալյանը:

Նա նշեց, որ այս պարագայում պետք չէ սպառել ներպետական պաշտպանության միջոցները, ապա հայտարարեց, որ պատրաստ է աջակցել նրանց:

Զեյնալյանը նաև պատրաստակամություն հայտնեց դիմել Սահմանադրական դատարան՝ վիճարկելու այդ նախագծի դրույթները, եթե իհարկե իրեն միանան ընդդիմադիր մյուս պատգամավորները:

Հանրապետական խմբակցությունից Գևորգ Կոստանյանն արձագանքեց, որ օրենքը Եվրոպական դատարանի հետ կապված որևէ վտանգ չի առաջացնելու: «Խնդրում եմ ընդունեք ի գիտություն»,-ասաց նա:

«Ծառուկյան» դաշինքից Միքայել Մելքումյանը հայտարարեց, դատական խայտառակ վիճակը փաստաբանների մեղքով չի առաջացել, ասաց՝ խմբակցության ներկայացուցիչները քվեարկելու են ազատ ռեժիմով:

Մանրամասները՝ տեսանյութում:

Placeholder
Զեյնալյանը Փաստաբանների Պալատին կոչ է անում դիմել ՄԻԵԴ