Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը
Սպորտ
12:12 12/02/2018
Հայաստան

Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը

Հայաստանի բադմինտոնիստները փետրվարի 16-18-ը Կազանում կմասնակցեն Մ 15 տարեկանների Եվրոպայի առաջնությանը:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ ավագ մարզիչ Էլեոնորա Մեսրոպյանի գլխավորությամբ Ռուսաստանում հանդես կգան Գայանե Մամաջանյանն ու Սվետլանա Բոյաջյանը: Աղջիկները կպայքարեն մենախաղերում և զուգախաղերում:

Հայաստանի բադմինտոնի ֆեդերացիայի գործադիր տնօրեն, մարզիչ Հրաչյա Պողոսյանը ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում ասել է, որ արդեն գիտեն, թե ովքեր են աղջիկների առաջին մրցակիցները և այժմ ուսումնասիրում են նրանց խաղերը: Պողոսյանի խոսքով՝ մեր բադմինտոնիստները լավ մարզավիճակում են և պատրաստ են Եվրոպայի առաջնությանը:

Ֆեդերացիայի գործադիր տնօրենը հայտնել է, որ  առաջատար բադմինտոնիստ Լիլիթ Պողոսյանը շարունակում է մարզվել և խաղալ Դանիայում:

Placeholder
Պատանի բադմինտոնիստները կմասնակցեն Եվրոպայի առաջնությանը