Կամո Արեյան. Ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր
Քաղաքական
14:31 13/02/2018
Հայաստան

Կամո Արեյան. Ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր

Բուժաշխատողների, ապա նաև ոստիկանության աշխատակիցների՝ քաղաքապետարան ժամանումից հետո այս պահին Երևանի ավագանու նիստը շարունակվում է:  Փոխքաղաքապետ Կամո Արեյանը նշեց, որ նիստի ընթացքում կարելի է ազատ, ընդդիմադիր, ծայրահեղ կարծիքներ արտահայտվել:

«Բայց իրավական առումով ու մարդկայանորեն ոչ մեկի իրավուքն տրված չէ այս դահլիճում, ավագանու նիստին կիրառել անթույլատրելի միջոցներ, արարքներ: Այն ինչ տեղի ունեցավ այսօր, ամենևին օգուտ չի բերի ոչ մի հարցի լուծմանը: Դա անթույլատրելի է, պետք է դառնա չկրկնվող, բացառվող մեկընդմիշտ: Այն, ինչ արվեց, դուրս է բանականությունից, անպատասխանատու, ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր»,-նիստում հայտարարեց Կ. Արեյանը՝ ի նկատի ունենալով «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանի կողմից նիտերի դահլիճ կոյուղաջրի բերումը, ապա նաև դահլիճում այն թափելը:

Փոխքաղաքապետն ասաց, որևէ մեկը չէր կարող կանխատեսել, թե ինչ էր տարայի մեջ:

«Ոչ մեկ երաշխավորված չէր այդ գործողություններից, հետևանքներից: Ո՞վ է պատասխան տալու այս հետևանքների համար»,-ասաց Կ. Արեյանը:

Նա քաղաքապետարանի իրավաբաններին առաջարկեց քննարկել, թե ինչպես կառավարելի ու վերահսկելի դարձնել ավագանու անդամներին, որպեսզի մարդիկ անվտանգ ու հանգիստ մթնոլորտում կարողանան աշխատել:

«Սրան պետք է տրվի կոշտ գնահատական: Մենք պարտավոր ենք բարձր պահել ավագանու պատասխանատվությունը, անունը»,-ասաց փոխքաղաքապետն ու առաջարկեց սառնասրտորեն շարունակել նիստն ու լուծել այն հարցերը, որոնց սպասում են երևանցիները:

Ի դեպ, փոխքաղաքապետը քննադատող, դատապարտող որևէ խոսք չասաց ավագանու կին անդամի վրա ձեռք բարձրացրած, նրա մազերը քաշած, նրան մի կողմ շպրտած ՀՀԿ-ական տղամարդկանց արարքի մասին:

Placeholder
Կամո Արեյան. Ցինիզմի վերջին աստիճանը գերազանցող արարք էր