Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերին ոչ իրավական, ոչ քաղաքական գնահատական չի տրվել
Քաղաքական
15:16 13/02/2018

Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերին ոչ իրավական, ոչ քաղաքական գնահատական չի տրվել

Չնայած Սումգայիթյան ջարդերը հստակ փաստաթղթավորված են, կան ականատեսների վկայություններ, սակայն ցեղասպան այդ գործողությունները ոչ իրավական, ոչ քաղաքական գնահատականի չեն արժանացել: Այսօր լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց «Ընդդեմ իրավական կամայականությունների» ՀԿ գործադիր տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Լարիսա Ալավերդյանը:

«Նույնիսկ այդ գործողություններից տուժածներին որևէ առումով փոխհատուցում չի եղել: Սա կարող է սարսափելի թվալ, սակայն այդպես է: Նորանկախ Հայստանում մենք չունենք ոչ իրավական, ոչ քաղաքական, ոչ էլ մարդասիրական գնահատական»,-նշեց Ալավերդյանը:



Նա հիշեցրեց, որ Սումգայիթի ցեղասպան գործողությունները խորհրդային միության իշխանությունները որակեցին խուլիգանական գործողություններ, ընդամնեը մեկ մարդ ենթարկվեց մահապատժի, այն էլ հայտնի չէ, նա  կրել է  պատիժը, թե ոչ: Հայաստանում էլ մինչ օրս այդ ջարդերին գնահատական չի տրվել, այն պարագայում, երբ մարդիկ են գլխատվել՞
«Լուրեր կան, որ նույնիսկ նրանք այդ գլխատումների համար պարգևների են արժանացել, ինչպես եղավ Ռամիլ Սաֆարովի դեպքում»,-ասաց նա:

Սումգայիթի նախկին բնակիչ Ռայա Թովմասյանը, ում ամուսինը զոհվել է Սումգայիթում ջարդերի հետևանքով, այսօր Հայաստանում կարգավիճակ չունի:

«Սովորական Ցեղասպանություն» նախագծի հեղինակ Մարինա Գրիգորյանը նշում է, որ ցեղասպան գործողությունները կազմակերպված ու համակարգված են եղել Ադրբեջանի իշխանությունների կողմից՝ Խորհրդային միության իշխանությունների լուռ  աջակցությամբ:

«Մենք բազմաթիվ վկայություններ ունենք այդ մասին, դրա մասին խոսում են նույնիսկ ադրբեջանցիները: Մենք ունենք բազմաթիվ տեսագրություններ, որտեղ երևում են, թե ինչպես են հատուկ ջոկատայինները ղեկավարում այդ ջարդերն ու գործողությունները»,-ասաց Մ. Գրիգորյանը:

Placeholder
Լ. Ալավերդյան. Սումգայիթյան ջարդերին ոչ իրավական, ոչ քաղաքական գնահատական չի տրվել