Շարմազանով. Հերթական անգամ համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ քաղաքականություն է վարում. «Առավոտ»
Օրվա մամուլ
09:47 14/02/2018
Հայաստան

Շարմազանով. Հերթական անգամ համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ քաղաքականություն է վարում. «Առավոտ»

Երբ հանդիպեցի Արմեն Սարգսյանին, ես ևս մեկ անգամ համոզվեցի, որ նախագահ Սերժ Սարգսյանի ընտրությունը և առաջարկությունը շատ ճիշտ է: Հերթական անգամ համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ քաղաքականություն է վարում: «Առավոտ» թերթի հետ զրույցում, անդրադառնալով նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանի հետ հանդիպմանը, նշել է ՀՀԿ խոսնակ, ԱԺ փոխխոսնակ Էդուարդ Շարմազանովը:

«Մենք գտնում ենք, որ ՀՀ 4-րդ նախագահի թեկնածուն համապատասխանում է այն  չափորոշիչներին, որոնք դրված են բարեփոխված Սահմանադրության մեջ»,- նշել է Շարմազանովն ու հավելել, որ ՀՀԿ-ն իր առաջարկություններով չի կաշկանդելու 4-րդ նախագահի թեկնածու Արմեն Սարգսյանին ապագա գործունեությունը:

Զրույցի մանրամասները թերթի այսօրվա համարում:
 

Placeholder
Շարմազանով. Հերթական անգամ համոզվեցի, որ Սերժ Սարգսյանը ճիշտ քաղաքականություն է վարում. «Առավոտ»