«Հրապարակ». Ինչ է սպասվում մարտի 3-ին ՀՀԿ կանանց խորհրդում
Օրվա մամուլ
09:48 14/02/2018
Հայաստան

«Հրապարակ». Ինչ է սպասվում մարտի 3-ին ՀՀԿ կանանց խորհրդում

«Հրապարակ»-ի տեղեկություններով՝ «նախագահական ընտրությունների հաջորդ օրը՝ մարտի 3-ին, ՀՀԿ կանանց խորհուրդը՝ Հերմինե Նաղդալյանի ղեկավարությամբ, Ծաղկաձորի սպորտբազայում կհանդիպի Սերժ Սարգսյանի հետ՝ կանանց մեկամսյակի առիթով։ Այս տարի տոնը կլինի ոչ այնքան ՀՀԿ-ական, Ղարաբաղից ևս կանայք կլինեն․ Արթուր Թովմասյանի և Աշոտ Ղուլյանի կուսակցության ներկայացուցիչներին ՀՀԿ կանանց խորհուրդը ևս հրավերք է ուղարկել։

«Սերժ Սարգսյանի հետ այդ հանդիպումները երբեք ռեգլամենտ չեն ունենում ու շատ երկար են տևում․ ով ինչ ուզում՝ հարցնում է, նա համբերությամբ լսում ու մանրակրկիտ պատասխանում է»,- ասաց մեր աղբյուրը»,- գրել է թերթը։

Մանրամասները թերթի այսօրվա համարում

Placeholder
«Հրապարակ». Ինչ է սպասվում մարտի 3-ին ՀՀԿ կանանց խորհրդում