ՀԱՕԿ. Դահուկներն արդեն Փհենչհանի ճանապարհին են
Սպորտ
10:16 14/02/2018
Հայաստան

ՀԱՕԿ. Դահուկներն արդեն Փհենչհանի ճանապարհին են

Հարավային Կորեայում գտնվող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի՝ առանց դահուկների մնալու վերաբերյալ Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն տարածել է  հայտարարություն, որտեղ ասված է.

«Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերում հայ լեռնադահուկորդի մարզագույքի հետ կապված անցանկալի պատմության առիթով հայտարարում է:

Լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի` Փհենչհանում մարզումների ընթացքում դահուկը վնասվելու պատճառով առաջացած խնդրի մասին Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն անմիջապես տեղեկացվել է: Խնդրի մասին զեկուցվել է նաև ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանին և նրա հանձնարարությամբ և աջակցությամբ Աշոտ Կարապետյանի համար անմիջապես ձեռք են բերվել օլիմպիական չափորոշիչներին համապատասխան նոր դահուկներ: Դրանք արդեն Փհենչհանի ճանապարհին են:

Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեն Փհենչհանից մեր պատվիրակության վերադարձից անմիջապես հետո կհրավիրի ՀԱՕԿ գործկոմի նիստ, որտեղ մանրամասն կքննարկվեն ու կպարզվեն ստեղծված իրավիճակի պատճառները»:

 

Placeholder
ՀԱՕԿ. Դահուկներն արդեն Փհենչհանի ճանապարհին են