Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս բանկում
Տնտեսություն
14:41 14/02/2018
Հայաստան

Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս բանկում

Կոնվերս Բանկը  սկսել  է պետական սուբսիդավորմամբ գյուղատնտեսական վարկերի տրամադրումը: Փետրվարի 7-ին այս նպատակով  հուշագրեր են կնքվել Գյուղնախարարության և Գյուղական տարածքների տնտեսական զարգացման ծրագրերի իրականացման գրասենյակի հետ: Այս մասին հայտնում ե ն Կոնվերս Բանկի մամուլի ծառայությունից:

«Հայաստանում ՓՄՁ՝  այդ թվում գյուղատնտեսության ֆինանսավորումը, Կոնվերս Բանկի գործունեության առաջնահերթություններից է: Այս համագործակցությունը Կոնվերս Բանկին հնարավորություն է  տալիս ընդլայնել  առաջարկվող  պրոդուկտների ցանկը և  ֆինանսավորումը հնարավորինս հասանելի դարձնել  շահառուներին: Մասնավորապես,  համագործակցության շրջանակներում Բանկի  գործող և նոր հաճախորդները  կարկտապաշտպան ցանցերի և կաթիլային ոռոգման համակարգերի ներդրման,  ինտենսիվ պտղատու այգիների հիմնման համար կարող են վարկեր ստանալ՝ տարեկան մինչև 5 % տոկոսադրույքով»,-  ասել է Կոնվերս Բանկի Կորպորատիվ  բիզնեսի դեպարտամենտի տնօրեն Ռոստոմ Բադալյանը՝ հավելելով, որ վարկատեսակները արդեն հասանելի են Բանկի բոլոր մասնաճյուղերում:

Ծրագրերի շրջանակներում վարկերը տրամադրվելու են ֆիզիկական և իրավաբանական անձանց, այդ թվում՝ կոոպերատիվներին ու անհատ ձեռնարկատերերին:
 

Placeholder
Սուբսիդավորվող գյուղվարկեր՝ Կոնվերս բանկում