ԱՄՆ-ը  2022 թվականին կսկսի Լուսնի ուղեծրի վրա տիեզերակայանի կառուցումը
Տնտեսություն
20:14 13/02/2018
Աշխարհ

ԱՄՆ-ը 2022 թվականին կսկսի Լուսնի ուղեծրի վրա տիեզերակայանի կառուցումը

ԱՄՆ-ն 2022 թվականին կսկսի Լուսնի ուղեծրի վրա տիեզերակայանի կառուցումը: Այս մասին 2019 թվականի բյուջեի նախագծի հրապարակման ժամանակ հայտնել է NASA-ի ղեկավարի պաշտոնակատար Ռոբերտ Լայթֆութը, գրում է ՌԻԱ Նովոստին:

«Մենք սկսելու ենք տիեզերական ենթակառույցի շինարարությունը Լուսնի ուղեծրի վրա, որպեսզի մեր ամենամոտ հարևանին երկար  ժամանակ ուսումնասիրենք ու հետազոտենք: 2022 թվականին մենք Լուսնի ուղեծրի վրա ուժային և շարժիչային էլեմենտ բաց կթողնենք, որը Լուսնային ուղեծրային կայանի հիմքը կդառնա (Lunar Orbital Platform-Gateway)»,- ասել է նա:

Նրա խոսքով՝ 2020-ական թվականները նվիրված կլինեն ամերիկացիների Լուսին վերադառնալուն, ինչպես նաև՝ լուսնային ուղեծրի հետազոտություններին: «Կարճ ասած՝ մենք նորից Լուսին վերադառանալու ճանապարհին ենք՝ հայացքներս ուղղված Մարսին»,- նշել է Ռոբերտ Լայթֆութը:

Placeholder
ԱՄՆ-ը 2022 թվականին կսկսի Լուսնի ուղեծրի վրա տիեզերակայանի կառուցումը