Արմավիրի մարզում թուրք սահմանախախտ է ձերբակալվել
Իրավունք
13:48 14/02/2018
Հայաստան

Արմավիրի մարզում թուրք սահմանախախտ է ձերբակալվել

Հայաստանում ՌԴ սահմանապահ զորքերը Արմավիրի մարզում՝ Ախուրյան գետի ափին օրեր առաջ ձերբակալել են Թուրքիայի քաղաքացու: Հայաստանում ՌԴ Դաշնային անվտանգության ծառայության սահմանապահ վարչության մամուլի ծառայության տարածած հաղորդագրության համաձայն, Թուրքիայի քաղաքացին ապօրինի հատել է հայ-թուրքական սահմանն ու փորձել Հայաստանի տարածքում ձուկ որսալ:

Պարզվել է, որ ձերբակալվածը 23 տարեկան է,  Թուրքիայի Դիգոր գավառի Ղարաբաղ բնակավայրի բնակիչ:  Նա ընդունել է  մեղքը:

Կատարվածի մասին տեղյակ են պահել ԱԱԾ-ին ու ոստիկանությանը:

Placeholder
Արմավիրի մարզում թուրք սահմանախախտ է ձերբակալվել