Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Տարեցտարի բասկետբոլի նկատմամբ հետաքրքրությունը Հայաստանում մեծանում է, և դա փաստ է»,-այդ մասին ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում հայտարարել է Բասկետբոլի ֆեդերացիայի փոխնախագահ Արա Պողոսյանը:
Նա նշել է, որ նախորդ տարվա նոյեմբերին ֆուտբոլի Հայաստանի հավաքականի խաղերին Երևանում 500-600 հանդիսական էր գնում, իսկ բասկետբոլի հավաքականի նույն ժամանակահատվածում կայացած մրցավեճին 1500-ից ավելի մարզասեր կար:
«Եթե 4-5 տարի առաջ նման բան ասեին, ես չէի հավատա: Այսպիսի քայլերով բասկետբոլը մասսայականությամբ կգերազանցի ֆուտբոլին: Մեր ժողովուրդը թիմային մարզաձևերի հանդեպ յուրահատուկ սեր ունի և ցանկանում է սեփական հարկի տակ դառնալ մեծ սպորտի մի մասնիկը», - ասել է նա:
Ա. Պողոսյանը նշել է, որ այս պահին բանակցություններ են վարում վրացիների հետ, ցանկանում են տարիների ընթացքում միասնական առաջնություն անցկացնել, որը մեծապես կնպաստի Հայաստանում մարզաձևի զարգացմանը:
«Մեր նպատակն է Ա լիգան հասցնել այն մակարդակի, որ թիմերը մրցունակ լինեն եվրագավաթներում: Բայց դա տարիների աշխատանք է պահանջում: Մրցավարներն ու մարզիչները շարունակում են մասնակցել սեմինարների՝ մասնագիտական որակները բարձրացնելու համար»,-ասել է նա: