Եթե կան մեղավորներ, նրանք պատասխանատվության կենթարկվեն. ՀԱՕԿ
Սպորտ
19:36 15/02/2018
Հայաստան

Եթե կան մեղավորներ, նրանք պատասխանատվության կենթարկվեն. ՀԱՕԿ

Հարավային Կորեայի Փհենչհան քաղաքում ընթացող 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերին մասնակցող լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի մարզագույքի խնդիրը լուծված է: Մարզիկն անցել է լիարժեք մարզումների:

Աշոտ Կարապետյանը ելույթով հանդես կգա փետրվարի 22-ին:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Հայաստանի օլիմպիական հավաքականի վերադառնալուց հետո Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանի գլխավորությամբ կհրավիրվի ՀԱՕԿ-ի գործկոմի նիստ՝ ստեղծված իրավիճակի պատճառները վերհանելու, և եթե կան մեղավորներ, նրանց պատասխանատվության ենթարկելու համար: Գործկոմի նիստին կհրավիրվեն նաև լրատվամիջոցների ներկայացուցիչներ:

Հիշեցնենք, որ ձմեռային օլիմպիական խաղերի հայաստանցի մասնակից լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանի դահուկը  Փհենչհանում մարզումների ընթացքում վնասվել էր, ինչի հետևանքով նա մարզվել չէր կարողանում: 

 

Placeholder
Եթե կան մեղավորներ, նրանք պատասխանատվության կենթարկվեն. ՀԱՕԿ