Կառավարությունը մերժեց «Ելք»-ին
Տնտեսություն
13:24 15/02/2018
Հայաստան

Կառավարությունը մերժեց «Ելք»-ին

ՀՀ կառավարությունն այսօրվա նիստում բացասական եզրակացություն տվեց ԱԺ «Ելք» խմբակցության նախագծին, որով առաջարկում է փոփոխություններ կատարել  Հարկային օրենսգրքում: Մասնավորապես, առաջարկում է բենզինի, դիզելային վառելիքի և սեղմած բնական գազի ակցիզային հարկի դրույքաչափը վերանայել ու վերադառնալ նախկին դրույքաչափերին:

ՀՀ ֆինանսների նախարար Վարդան Արամյանը ներկայացնելով նախագիծը՝  նշեց, որ երբ Հարկային օրենսգիրքը փոփոխության էին ենթարկում, գնացել են համարձակ քայլերի, արվել են էական թուլացումներ, որպեսզի տնտեսավարողների համար բարենպաստ միջավայր լինի:

Այսպիսով, ըստ նախարարի, առաջարկվող փոփոխությունները կբերեն բացասական զարգացումների, կնվազեն նաև բյուջեի մուտքերը:


 

Placeholder
Կառավարությունը մերժեց «Ելք»-ին