Բելգիայում 81 բուհ կասկածվում է «կեղծ» դիպլոմներ տրամադրելու մեջ
Կրթություն, գիտություն
20:09 15/02/2018
Աշխարհ

Բելգիայում 81 բուհ կասկածվում է «կեղծ» դիպլոմներ տրամադրելու մեջ

Բելգիայում 81 բուհ կասկածվում է «կեղծ» դիպլոմներ տալու մեջ: «Ռիա նովոստի»-ն գրում է՝ թագավորության էկոնոմիկայի նախարար Քրիս Փեթերսին հայտնել է, որ ստուգվում են ուսումնական հաստատությունները, թե արդյոք նրանք չարաշահել են համալսարանի անունը կամ ինստիտուտը։

Նախարարության տեսչությունը հետաքննություն է անցկացնում 52 բուհերի նկատմամբ, որոնք գտնվում են Բրյուսելում, 18-ը՝ Ֆլանդրիայում և 11-ը՝ Վալոնիայում:

«Այդ ուսումնական հաստատություններն առաջարկում են ինչպես հեռակա դասընթացներ, այնպես էլ ex cathedra դասեր: Նախարարության տեսչական ստուգումը նախատեսված է պարզել՝ այդ բուհերն արդյոք հավաստի տեղեկատվություն են տրամադրում առաջարկվող դասընթացների և դիպլոմների մասին: Առավել  տարածված խախտումն այն է, որ հաստատությունը պնդում է, թե ճանաչված է համալսարան կամ ինստիտուտ, մինչդեռ դա այդպես չէ»,-գրել է աղբյուրը՝ հղում անելով Libre Belgique-ին։

Placeholder