Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը
Տնտեսություն
19:55 14/02/2018
Հայաստան

Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը

Փետրվարի 14-ին ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը և ՀՀ-ում Ճապոնիայի դեսպան Էյջի Տագուչին ստորագրել են «Հայաստանի Հանրապետության կառավարության և Ճապոնիայի կառավարության միջև ներդրումների ազատականացման, խրախուսման և պաշտպանության մասին» համաձայնագիրը։

ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ ստորագրման արարողությանը ներկաներին ուղղված իր խոսքում արտգործնախարար Նալբանդյանն ասել է.

«Անցած տարին նշանավորվեց Հայաստանի և Ճապոնիայի միջև դիվանա¬գիտական հարաբերությունների հաստատման 25-ամյակով: Հայաստանի և Ճապոնիայի քաղաքական հարաբերություններն ան¬ցել են զարգացման նշանակալի ճանապարհ, որի ընթացքում երկու մայրաքաղաքներում դեսպանությունների բացումն, անկասկած, իր դրական ազդեցությունն ունեցավ հարաբերությունների առավել ակտիվացման համար»:

Էդվարդ Նալբանդյանը նշել է, որ երկու երկրների միջև առկա է տնտեսական համագործակցության մեծ ներուժ, և Հայաստանը պատրաստ Է համատեղ ջանքերով այն լիակատար օգտագործել: ԱԳՆ ղեկավարն ընդգծել է, որ տարածաշրջանի երկրներից Հայաստանն առաջինն է, ում հետ Ճապոնիան Ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր է ստորագրում, և մենք դա բարձր ենք գնահատում՝ համոզված լինելով, որ այս փաստաթուղթը նոր խթան կարող է հանդիսանալ երկու բարեկամ երկրների միջև տնտեսական փոխգործակցության զարգացման համար:

Placeholder
Ստորագրվել է Հայաստանի և Ճապոնիայի միջև ներդրումների խրախուսման և պաշտպանության մասին համաձայնագիրը