Չինաստանում գրանցվել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը
Աշխարհում
19:09 15/02/2018
Աշխարհ

Չինաստանում գրանցվել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը

Չինաստանում գրանցվել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման դեպք: Չինացի բժիշկների հաղորդմամբ՝   սա աշխարհում H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքն է, գրում է doctorpiter.ru-ն:

Վարակվածը 68-ամյա կին է, որը նախորդ տարվա վերջում շփում է ունեցել տնային թռչունների հետ:
Հոնգկոնգի առողջության պահպանման կենտրոնից հայտնել են, որ կինն ապրում է Ցզյանսու շրջանում, հունվարի 1-ին նրան տեղափոխել են հիվանդանոց, որտեղ մնացել է մինչև հունվարի 22-ը: Բժիշկները նրա մոտ հայտնաբերել են թռչնագրիպի H7N4 վիրուսը:

Նշվում է նաև, որ բժիշկները  հիվանդի հարազատների մոտ  որևէ կասկածելի ախտանշան չեն հայտնաբերել:

Placeholder
Չինաստանում գրանցվել է H7N4 թռչնագրիպի վիրուսով մարդու վարակման առաջին դեպքը