Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
35 կողմ, 38 դեմ ձայների հարաբերակցությամբ Ազգային ժողովն այսօր մերժեց «Ելք» խմբակցության կողմից ներկայացված «ՀՀ հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի նախագիծը։
Մինչ քվերակությունը վարման կարգով ձայն խնդրեց Հանրապետական խմբակցության պատգամավոր Հակոբ Հակոբյանը և նշեց, որ իր ասածները ցանկանում է կրկնել, որպեսզի տարբեր մեկնաբանություններ չլինեն. «Բառացի ասել եմ, նախագիծն ընդունելու դեպքում բյուջեի եկամուտները կնվազեն 32 մլրդով, որից 17 մլրդից կօգտվեն նրանք, ովքեր աշխատում են և վճարում են եկամտային հարկ, իսկ 15 մլրդը, եթե ամբողջ վառելիքի ծախսն էլ գնա գյուղմթերքին, կկազմի 0,3 տոկոսը. ես այլ բան չեմ ասել»։
«Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Վարդան Բոստանջյանն էլ ասաց. «Ես էլ ուզում եմ ասել, որ քիչ է մնում՝ հավատամ Հակոբ Հակոբյանի մարգարեական մտքերին»: