Վրաստանի փոխվարչապետը կարևորել է Հայաստանի միջոցով իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները
Քաղաքական
19:33 16/02/2018
Հայաստան

Վրաստանի փոխվարչապետը կարևորել է Հայաստանի միջոցով իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները

Վրացի զբոսաշրջիկների համար Հայաստանը զբոսաշրջային նախընտրելի ուղղություն դարձնելու հարցը գտնվում է իմ մշտական ուշադրության կենտրոնում։ Այս մասին հայտարարել է այդ երկրում Հայաստանի դեսպան Ռուբեն Սադոյանը Վրաստանի առաջին փոխվարչապետ, Էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Դմիտրի Կումսիշվիլիի հետ հանդիպմանը:

Դեսպանատան մամուլի ծառայությունից հայտնում են, որ հանդիպմանը կողմերը գոհունակությամբ ընդգծել են հայ-վրացական տնտեսական հարաբերություններում նախորդ տարի գրանցված աճը, ինչպես նաև անդրադարձ կատարեցին երկկողմ հետաքրքրություն ներկայացնող տնտեսական մի շարք հարցերի։

Դմիտրի Կումսիշվիլին կարևորել է Հայաստանի միջոցով դեպի իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները։

Անդրադառնալով զբոսաշրջության թեմային՝ նախարար Կումսիշվիլին ներկայացրել է  այդ ուղղությամբ վրացական իշխանությունների կողմից տարվող ակտիվ քաղաքականությունը։
 

Placeholder
Վրաստանի փոխվարչապետը կարևորել է Հայաստանի միջոցով իրանական շուկա դուրս գալու հնարավորությունները