«Ժողովուրդ».ՀՀԿ-ում բացասաբար են ընդունել ավագանու վերջին նիստում տեղի ունեցածը
Օրվա մամուլ
10:06 16/02/2018
Հայաստան

«Ժողովուրդ».ՀՀԿ-ում բացասաբար են ընդունել ավագանու վերջին նիստում տեղի ունեցածը

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկություններով` ՀՀԿ ներսում խիստ բացասաբար են ընդունել Երևանի ավագանու վերջին նիստում տեղի ունեցած միջադեպի ժամանակ իրենց կուսակիցների պահվածքը: Ավելին՝ ՀՀԿ-ականներից ոմանք զայրացած են հենց Տարոն Մարգարյանի վրա` նշելով, որ «դեմներն առեք, շուտ» հրահանգով նա սադրեց միջադեպը, նպաստեց կրքերի լարմանը:

«Պատահական չէ, որ երկու օր է՝ ՀՀԿ-ականները չեն փորձում արդարացնել Մարգարյանին, ինչպես նախկինում անում էին: Ավելին` ՀՀԿ ԳՄ անդամներից Սամվել Ֆարմանյանն ասել է, թե բռնության փորձերն անընդունելի են, հատկապես քաղաքական իշխանության ներկայացուցիչների կողմից:

Երեկ միջադեպը քննարկվել է նաև ՀՀԿ գործադիր մարմնի գիշերային նիստում: Դարձյալ Տարոն Մարգարյանին արդարացնողները քիչ են եղել: Միայն ասվել է, որ անթույլատրելի էր կոյուղաջուրը ավագանիների վրա շաղ տալը: Բայց մյուս կողմից էլ եթե Արթուր Գևորգյանն ու Սուրեն Ներսիսյանը չթափահարեին Մարինա Խաչատրյանի ձեռքը, դժվար թե իրավիճակն այդ աստիճան լարվեր»,- գրում է թերթը:

Մանրամասները թերթի այսօրվա համարում:

Placeholder
«Ժողովուրդ».ՀՀԿ-ում բացասաբար են ընդունել ավագանու վերջին նիստում տեղի ունեցածը