«Դեմն առնելը չի նշանակում, որ ասեց՝ քելեք, տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյան
Քաղաքական
11:40 16/02/2018
Հայաստան

«Դեմն առնելը չի նշանակում, որ ասեց՝ քելեք, տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյան

Երևանի ավագանու Հանրապետական խմբակցության անդամները քաղաքապետին ուղղակի արջի ծառայություն մատուցեցին: ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում այսօր այս մասին ասաց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Սեյրան Սարոյանը՝ անդրադառնալով հանրապետական մի քանի տղամարդկանց՝ «Երկիր Ծիրանի» խմբակցության անդամ Մարինա Խաչատրյանին ծեծի ենթարկելու հայտնի միջադեպին:

Նա նշեց, որ շատ վատ է վերաբերում կին ծեծելու պրակտիկային: «Երևույթը լավ չէր, իհարկե, շատ սխալ բան էր»,- ասաց նա:

Դիտարկմանը, որ Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանն ինքը հորդորեց ավագանու ՀՀԿ անդամներին՝ Մարինա Խաչատրյանի «դեմն առնել», Սեյրան Սարոյանը նկատեց . «Դեմն առնելը չի նշանակում, որ ասեց՝ քելեք, տփեք էդ կնանիքին: Երևի մտածին, որ քիմիայա: Ոչ մեկ չէր պատկերացնում՝ ըտեղ ինչա-ինչ չի: Իրանց հագածը-կապածը, երևույթը սիրուն չէր: Բայց ամեն դեպքում կնանիքին չէր կարելի ծեծել»,- ասաց գեներալը՝ հույս հայտնելով, որ Տարոն Մարգարյանն ուշադիր կվերլուծի կատարվածը:

Placeholder
«Դեմն առնելը չի նշանակում, որ ասեց՝ քելեք, տփեք էդ կնանիքին». Սեյրան Սարոյան