Յուլիա Վոդոպյանովան Բուենոս Այրեսի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել
Սպորտ
12:01 16/02/2018
Հայաստան

Յուլիա Վոդոպյանովան Բուենոս Այրեսի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել

Գեղարվեստական մարմնամարզության Հայաստանի հավաքականի անդամ Յուլիա Վոդոպյանովան Մոսկվայում կայացած վարկանիշային մրցաշարում 2018 թ. Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել:

ՀԱՕԿ-ից հայտնում են, որ Վոդոպյանովան զբաղեցրել է 6-րդ հորիզոնականը: Մրցաշարին մասնակցել է 56 մարզիկ:  Բուենոս Այրեսի պատանեկան օլիմպիական խաղերը կկայանան հոկտեմբերի 6-18-ը:

Placeholder
Յուլիա Վոդոպյանովան Բուենոս Այրեսի օլիմպիական խաղերի ուղեգիր է նվաճել