Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը 83-րդ հորիզոնականն է զբաղեցրել
Սպորտ
18:04 16/02/2018
Հայաստան

Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը 83-րդ հորիզոնականն է զբաղեցրել

Փհենչհանում շարունակվում են 23-րդ ձմեռային օլիմպիական խաղերը: Այսօր Հայաստանի ներկայացուցիչներից Միքայել Միքայելյանը հանդես է եկել դահուկավազքի 15 կմ ազատ ոճ մրցաձևում:

Միքայելյանը գրանցել է 39:01.4 արդյունքը և զբաղեցրելլ է 83-րդ հորիզոնականը: Օլիմպիական չեմպիոն է դարձել շվեյցարացի Դարիո Կոլոնյան (33:43.9)

Սա Միքայելյանի վերջին մրցելույթն էր Փհենչհան-2018-ում: Հայաստանի մրցելույթները կեզրափակի լեռնադահուկորդ Աշոտ Կարապետյանը: Նա հանդես կգա փետրվարի 22-ին:

Placeholder
Փհենչհան-2018. Միքայել Միքայելյանը 83-րդ հորիզոնականն է զբաղեցրել