Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
«Կարծում եմ՝ սա նրանց առաջին խաղն էր երկար դադարից հետո»,- այս մասին ասել է Հայաստանի ազգային թիմի ավագ և Լոնդոնի «Արսենալ»-ի կիսապաշտպան Հենրիխ Մխիթարյանը՝ Եվրոպայի լիգայում 1/16 եզրափակիչում «Էստերսունդ»-ի հանդեպ տարած հաղթանակից հետո (0-3)։
«Մենք մրցաշարային ընթացքի մեջ ենք և խաղային պրակտիկա ունենք: Բայց ես կարող եմ ասել, նրանք շատ լավ թիմ են և փորձում են ցույց տալ իրենց ունակություններն ու հմտությունները, բայց սկզբում երկու գոլ ենք խփել, և դա հեշտությամբ օգնեց մեզ: Մենք սկզբում երկու գնդակ խփեցինք, ինչը մեր գործը հեշտացրեց»,- ասել է հայազգի ֆուտբոլիստը։
Մխիթարյանը նշել է, որ իրենք շարունակելու են պայքարել և կտեսնեն, թե ինչ կլինի վերջում։