Նավթի համաշխարհային գներն աճում են
Տնտեսություն
11:00 16/02/2018
Աշխարհ

Նավթի համաշխարհային գներն աճում են

Լոնդոնի և Նյու Յորքի բորսաներում էլեկտրոնային առևտրի արդյունքներով նավթի համաշխարհային գներն աճել են: Այս մասին գրում է Գազետա.ռու-ն:

Մասնավորապես, Նյու Յորքի ապրանքային բորսայում թեթև տեսակի WTI  նավթի մարտյան ֆյուչերսների արժեքներն աճել են 0,62%-ով՝  կազմելով  61,72 դոլար՝ մեկ բարելի դիմաց։

Լոնդոնի ICE Futures բորսայում Brent ապրանքանիշի նավթի ապրիլյան ֆյուչերսներն էլ աճել  են 0,58%-ով՝ հասնելով բարելի համար 64,70  դոլարի:

Նշենք, որ մեկ բարելը կազմում է 158,988 լիտր:

Placeholder
Նավթի համաշխարհային գներն աճում են