Ամենից շատ կարդացված նյութեր
.png)
Աշխատանքներ են տարվում հեպատիտ Ց-ի և Բ-ի ազգային գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ. նախարար
«Հեպատիտ Ց-ով հիվանդների բուժումը շարունակում է մնալ նախարարության ուշադրության կենտրոնում»,- այս մասին նշել է ՀՀ առողջապահության նախարար Լևոն Ալթունյանը՝ այսօր «Գիլեադի» բժշկական տնօրեն Այսան Մուրթեզաօղլու, ԱՊՀ երկրների գործադիր տնօրեն Սերգեյ Պիոնտի և պետական մարմինների հետ աշխատանքի գծով տնօրեն Ժիրայր Ռաթևոսյանի հետ հանդիպմանը։
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ ՀՀ ԱՆ գլխավոր լյարդաբան Հասմիկ Ղազինյանը ներկայացրել է առաջին 1000 հիվանդի բուժման արդյունքները, որոնք գոհացրել են դեղ արտադրող ընկերության ներկայացուցիչներին։
Լևոն Ալթունյանը նշել է, որ աշխատանքներ են տարվում հեպատիտ Ց-ի և Բ-ի ազգային գրանցամատյան ստեղծելու ուղղությամբ։ Այդ նպատակին է ուղղված հանրապետության մարզերում և Երևանում մեկնարկած սկրինինգային ծրագիրը։ Հասմիկ Ղազինյանի ղեկավարությամբ իրականացվող այս ծրագիրը հնարավորություն կտա գնահատելու երկրում հեպատիտային վարակների տարածվածությունը։ Միաժամանակ, այն կնպաստի վարակի անհայտ աղբյուրների բացահայտմանը և դրանց դեմ պայքարին։
Քննարկվել են համագործակցության ընդլայնմանը, «Գիլեադ» ընկերության դեղերի առկայությունը Հայաստանի Հանրապետությունում ապահովմանը վերաբերող և այլ հարցեր։
Պայմանավորվածություն է ձեռք բերվել «Գիլեադ» ընկերության վերջին սերնդի Հարվոնի դեղի որոշակի քանակի միանվագ ներկրման կապակցությամբ։ Այն կտրամադրվի մատչելի գնով։