Միքայել Միքայելյան. Այս օլիմպիական խաղերն ինձ շատ անհրաժեշտ էին
Սպորտ
10:15 17/02/2018
Հայաստան

Միքայել Միքայելյան. Այս օլիմպիական խաղերն ինձ շատ անհրաժեշտ էին

Դահուկորդ Միքայել Միքայելյանը ձմեռային օլիմպիական խաղերում ավարտեց ելույթները՝ 15 կմ ազատ ոճ մրցատարածությունում 39:25.1 արդյունքով զբաղեցնելով  83-րդ հորիզոնականը: 

ՀԱՕԿ լրատվականի հաղորդմամբ՝  եզրագիծը հատելուց հետո Միքայել Միքայելյանը Փհենչհանում գտնվող մարզական լրագրողներին ասել է.

«Օլիմպիական մրցաշարն ինձ շատ անհրաժեշտ փորձ տվեց, ինչը, բնականաբար, կօգտագործեմ իմ ապագա մրցելույթների ժամանակ: Ես այնքան էլ գոհ չմնացի իմ ցույց տված արդյունքներից:  Չնայած, այնքան էլ լավ մարզավիճակում չէի, արեցի այն, ինչ կարող էի: Իսկ հիմա ես ձգտում եմ ավելի լավ պատրաստվել մինչեւ 20 տարեկան դահուկորդների աշխարհի առաջնությանը»:

Placeholder
Միքայել Միքայելյան. Այս օլիմպիական խաղերն ինձ շատ անհրաժեշտ էին