Թեյթ պատկերասրահը 1947 թվականից հետո առաջին անգամ կցուցադրի Վան Գոգի աշխատանքները
Մշակույթ
09:18 17/02/2018
Աշխարհ

Թեյթ պատկերասրահը 1947 թվականից հետո առաջին անգամ կցուցադրի Վան Գոգի աշխատանքները

Բրիտանական Թեյթ պատկերասրահում 1947 թվականից հետո առաջին անգամ Վինսենթ Վան Գոգի ցուցահանդես կանցկացվի։

«Գազետա.ռու»-ն գրում է, որ ցուցադրությանը  հատուկ ուշադրություն կդարձվի Միացյալ Թագավորության հետ ունեցած նկարչի հարաբերություններին: Իր երիտասարդության տարիներին Վան Գոգը որոշ ժամանակ ապրել է Լոնդոնում:

Ցուցահանդեսի կներկայացվի ավելի քան 40 աշխատանք, այդ թվում «Աստղային գիշերը Ռոնի վրա» և «Արևածաղիկներ» ստեղծագործությունները։

Ցուցանմուշներ կտրամադրի նաև Ամստերդամի Վինսենթ Վան Գոգի թանգարանը, Մոսկվայի Պուշկինի գեղարվեստի թանգարանը, Օտերլոյի  Կյոլլեր-Մյուլլերի թանգարանը։

Ցուցահանդեսը կբացվի մարտի 27-ին և բաց կլինի մինչև 2019 թվականի օգոստոսի 11-ը։

Placeholder
Թեյթ պատկերասրահը 1947 թվականից հետո առաջին անգամ կցուցադրի Վան Գոգի աշխատանքները