Հայաստանի յոթ բռնցքամարտիկ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին
Սպորտ
18:04 19/02/2018
Հայաստան

Հայաստանի յոթ բռնցքամարտիկ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին

Փետրվարի 19-ից 25-ը Սոֆիայում կանցկացվի բռնցքամարտի «Ստրանջայի» ավանդական միջազգային մրցաշարը: Ըստ նախնական հայտերի մրցաշարին կմասնակցի 34 երկրի շուրջ 300 մարզիկ:

ՀԱՕԿ լրատվականի հետ զրույցում Հայաստանի բռնցքամարտի ֆեդերացիայից հայտնել են, որ ազգային հավաքականի երկրորդ մարզիչ Վահան Ադիլխանյանի գլխավորությամբ Բուլղարիա է մեկնել յոթ բռնցքամարտիկ:

Սոֆիայում ռինգ կմտնեն Արթուր Հովհաննիսյանը (49 կգ), Վահե Բադալյանը (52 կգ), Ժիրայր Սարգսյանը (56 կգ), Հրայր Շահվերդյանը (60 կգ), Գուրգեն Մադոյանը (69 կգ), Համբարձում Հակոբյանը (75 կգ) եւ Գուրգեն Հովհաննիսյանը (+91 կգ):

 

Placeholder
Հայաստանի յոթ բռնցքամարտիկ կմասնակցի «Ստրանջայի» մրցաշարին