Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին
Տարածաշրջան
16:51 19/02/2018
Հայաստան

Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին

ՀՀ ԱԺ նախագահ Արա Բաբլոյանը ցավակցական ուղերձ է հղել Իրանի Իսլամական Հանրապետության Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին: ԱԺ հանրային կապերի վարչության ներկայացրած ուղերձում ասված է.

«Հարգելի գործընկեր,
Խոր ցավով տեղեկացանք Թեհրան-Յասուջ թռիչքն իրականացնող ինքնաթիռի կործանման մասին, որը բազմաթիվ մարդկային զոհերի պատճառ է դարձել:

Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի եւ անձամբ իմ անունից մեր խորին ցավակցությունն ու զորակցությունն ենք հայտնում Ձեզ, զոհվածների ընտանիքներին ու մերձավորներին, Իրանի բարեկամ ժողովրդին` մաղթելով տոկունություն ու համբերություն»։

Placeholder
Արա Բաբլոյանը ցավակցել է ԻԻՀ Մեջլիսի նախագահ Ալի Արդեշիր Լարիջանիին